«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը Երևանում իրականացնում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներ

Նուբարաշենի աղբավայրում կրակի լեզվակների մարման աշխատանքները շարունակվում են: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցի իր էջում։

Իրական ժամանակում օդի որակի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ yerevan.am կայքից  , որտեղ արտացոլված են քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքեր։

Նշենք նաև, որ Շրջակա միջավայրի նախարարությունը սերտորեն աշխատում է Երևանի քաղաքապետարանի, Առողջապահության նախարարության  և շահագրգիռ գերատեսչությունների հետ` գնահատելու Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա։

Iravaban.net-ը տեղեկանում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից

Ներկայումս ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը Երևանում իրականացնում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներ։

Նմուշառումների  լաբորատոր ուսումնասիրությունից հետո կտրվի մանրամասն տեղեկատվություն :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել