Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարարությունը մանրամասնել է, որ օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
· Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
· Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)
· Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում
· Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին
· Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը
· Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար
· Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին
· Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր։