12-ամյա Մաքս Մելքոնյանը հոկտեմբերի 9-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2013 թվականին ծնված Մաքս Մելքոնյանը։ Այս մասին Iravaban.net տեղեկանում է Ներքին գործերի նախարարությունից։
Նշվում է, որ նա հոկտեմբերի 9-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։
«Մաքս Մելքոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ՆԳՆ ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-նշվում է հայտարարության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել