Մայր Աթոռը քննում է Տեր Արամ քահանա Ասատրյանի հարցը

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատել է, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հարցը և հրապարակային արված հայտարարությունը քննության ընթացքի մեջ է:
Տեր Արամ քահանայի պնդումն առ այն, որ 2021 թվականին վերադասի կողմից ստիպողաբար մասնակցել է որոշակի հավաքների, բուռն քննարկումների առիթ է դարձել հասարակության լայն շրջանակներում:
«Ներկայումս Տեր Արամի հարցը հարցը քննվում է Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբում, որի առթիվ Մայր Աթոռը ըստ անհրաժեշտության հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ», – նշել է Տեր Եսայի քահանան:
Մայր Աթոռի ներկայացուցիչը հրաժարվել է այս փուլում լրացուցիչ մանրամասներ հայտնել՝ հաշվի առնելով քննության ընթացքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել