ՀՀ էլեկտրոնային կառավաման համակարգից Iravaban.net-ը տեղեկանում է, որ վարչապետ Նիկոլ փաշինյանը որոշում է ընդունել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարին գործուղելու վերաբերյալ։
Որոշման մեջ նշվում է,-«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանին 2025 թվականի հոկտեմբերի 19-22-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Համաշխարհային զբոսաշրջության ֆորումի (GTF) տարեկան հանդիպմանը մասնակցելու, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների և պաշտոնատար անձանց հետ հանդիպելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսը հոգում է հրավիրող կողմը:
4. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»: