Մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ ձերբակալվել են

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում  ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը։  Այս մասին Iravaban.net ֊ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել