Բաքուն ուզում է, որ մենք փոփոխություններ կատարենք Սահմանադրությունում։ Դա մի պայման է, որը մենք չենք ընդունում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը «Deutsche Welle»-ի հետ զրույցում։
«Մենք համաձայն չենք այդ պայմանների հետ, բայց, ինչպես արդեն նշել եմ, մենք ինքներս էլ 2018 թվականից խոսում ենք Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության ընդունման մասին։ Հանձնաժողովը գրեթե ավարտել է իր աշխատանքը, և ամենայն հավանականությամբ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո այս հարցով հանրաքվե կանցկացնենք»։