Առաջարկում եմ ուխտագնացություն դեպի Մայր Տաճար՝ ցույց տալու, որ Էջմիածինը պաշտպան ունի. Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչ է արել ուխտագնացություն կազմակերպել դեպի Մայր Տաճար՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

«Առաջարկում եմ ուխտագնացություն դեպի Մայր Տաճար՝ ցույց տալու, որ Էջմիածինը պաշտպան ունի», – հայտարարել է Նարեկ Կարապետյանը՝ ԱԱԾ շենքի դիմաց հավաքվածներին։

Ուխտագնացությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 17:30-ին, Էջմիածնի Մայր Տաճարում։

Ավելի վաղ այսօր, Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, Նարեկ Կարապետյանը նշել էր. «Նաև կուզեմ ասել այն, ինչ կատարվում է մեր եկեղեցու հետ։ Մեզ մի բան չի՞ հիշեցնում, այն, ինչ կատարվում է մեր եկեղեցու հետ։ Մեր եկեղեցին մեր ազգապահպանության հիմնասյունն է, ու դա նրանց մոտ չի հաջողվի։ Մեր եկեղեցին անպաշտպան չի, մեր եկեղեցու պաշտպանները այս հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ են»։

Հիշեցնենք, որ «Մեր Ձևով» շարժումն այսօր Ազատության հրապարակում կազմակերպել էր բազմահազարանոց հանրահավաք, որից հետո մասնակիցները երթով շարժվել էին դեպի ԱԱԾ շենք՝ ի պաշտպանություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի։ Ինչպես հայտնի է, կալանքի տակ են գտնվում մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել