Մանկավարժական համալսարանի ռեկտորին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց Կարեն Գաբրիելյանը, ով ռեկտոր Սրբուհի Գևորգյանի պաշտպանական խմբում է։ Ընտրվել է երեք համակցված խափանման միջոց, թե որոնք են դրանք, պաշտպանը չի մանրամասնում։ ՀՊՄՀ ռեկտորը, պաշտպանի խոսքով, չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը։ Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: