Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հոկտեմբերի 10-ին պայմանագիր է կնքել Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման (Քարաթափման կանխարգելման աշխատանքների) աշխատանքների վերաբերյալ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։
Պայմանագիրը կնքվել է մեկ անձից գնման ընթացակարգով ՝ Քարավան-11 ԱՊԸ-ի հետ։ Ընդհանուր գումարը նախնական պայմանագրով կազմել է շուրջ 279 մլն դրամ, ապա նվազեցվել է, հասցվելով 159 մլն դրամի։
«Քարավան» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է Արցախում 2002 թվականին ։ Ընկերության հիմնադիր-տնօրենը Հակոբ Հակոբյանն է։
Պայմանագրով կապալառուն պարտավորվում է՝
- Բնահողի փխրեցում,
- մշակում,
- բարձում և տեղափոխում։
- Գաբիոնային կմախքի,
- շարվածքի,
- գաբիոններին կապող մետաղալարերի ապահովում
Չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար պատվիրատուի կողմից կապալառուին տրամադրվող պահուստային միջոցները ենթակա են վճարման՝ վերջինիս կողմից հիմնավորվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո։