Գյումրիի Շահումյան փողոցի իր տանը հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 61-ամյա տղամարդը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառման արդյունքում հոկտեմբերի 16-ին Գյումրիի Շահումյան փողոցի իր տանը հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 61-ամյա տղամարդը: Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Օգոստոսի 15-ից նա հետախուզվում էր մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման վերաբերյալ տեղեկացվել է հետախուզում նախաձեռնողը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել