ՆԳ նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները․ կձևավորվի նոր ստորաբաժանում

Մինչև տարեվերջ Ներքին գործերի նախարարության կազմում կձևավորվի հանցավորության պաշտոնական վիճակագրության վարման, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով վերլուծության ու դրա հիման վրա հանցավորության առավել արդյունավետ կանխարգելման համար առաջարկների, ուղղորդող վերլուծությունների մշակման համար պատասխանատու ստորաբաժանում։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Ներքին գործերի նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի վերաիմաստավորման տեսլականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել