Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տանը խուզարկություն է իրականացվել

Այսօր առավոտյան խուզարկություններ են անցկացվել Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տանը։ Այս մասին ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, Iravaban.net-ը տեղեկանում վրացական ԶԼՄ-ներից։

Խուզարկություններ են անցկացվել նաև երկրի Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի տներում։

«Տարբեր քրեական գործերի քննության շրջանակներում այսօր՝ ժամը 10:00-ից սկսած, երկրի 22 վայրերում իրականացվել են լայնածավալ գործողություններ: Այս համատեղ գործողությունների շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Իրակլի Ղարիբաշվիլիի, Գրիգոլ Լիլուաշվիլիի և Օթար Փարձխալաձեի, ինչպես նաև նրանց հետ կապված ութ անձանց տներում: Առգրավվել են էլեկտրոնային սարքեր և մեծ գումար կանխիկ: Այս միջադեպերի կապակցությամբ իրականացվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ», – ասել է դատախազը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել