ՌԴ ԱԴԾ-ն քրգործ է հարուցել Գարի Կասպարովի, Խոդորկովսկու, Կասյանովի և մի շարք այլ հայտնի գործիչների նկատմամբ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը  գործ է հարուցել Խոդորկովսկու և Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի անդամների դեմ՝ իշխանության բռնի զավթման և ահաբեկչության մեղադրանքով։  Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ռուսական ԶԼՄ-ներից։

Ծառայությունը հայտնել է, որ մեղադրյալների թվում են նաև նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, քաղաքական գործիչներ Լեոնիդ Գոզմանը, Վլադիմիր Կարա-Մուրզան, Դմիտրի Գուդկովը, շախմատիստ Գարի Կասպարովը, , Մաքսիմ Ռեզնիկը և Անաստասիա Շևչենկոն։

Ցուցակում են նաև Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Սերգեյ Ալեքսաշենկոն, տնտեսագետ Սերգեյ Գուրիևը, գործարարներ Բորիս Զիմինը, Եվգենի Չիչվարկինը և Միխայիլ Կոկորիչը, քաղաքագետ Եկատերինա Շուլմանը, պատկերասրահի սեփականատեր Մարատ Գելմանը, հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչը, լրագրողներ Եվգենի Կիսելյովը և Կիրիլ Մարտինովը, փաստաբան Ելենա Լուկյանովան, դերասան Արթուր Սմոլյանինովը, գիտնական Կոնստանտին Չումակովը, կենսաբան Եվգենի Կունինը և այլ անձինք։

Ըստ ԱԴԾ-ի՝  Խոդորկովսկին և կոմիտեի մյուս անդամները ֆինանսավորում են «ուկրաինական կռազմական ազգայնական ստորաբաժանումները և նաև անհատներ են հավաքագրում այդ ստորաբաժանումների համար՝ դրանք հետագայում Ռուսաստանի Դաշնությունում իշխանությունը բռնի կերպով զավթելու ծրագիրն իրականացնելու համար»։

Մեղադրյալներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել