Լեհաստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարի՝ 2025 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ պարգևատրվել եմ Լեհաստանի գիտության վաստակավորի՝ „Zasłużony dla Nauki Polskiej Sapientia et Veritas” մեդալով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վլադիմիր Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։
Երեկ՝ հոկտոմբերի 13֊իմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի Արհեստական բանականության ենթահանձնաժողովի մասնակիցների պատվին հրավիրված ընդունելության շրջանակներում կազմակերպված պարգևատրման արարողության ընթացքում Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Մարչին Կուլասեկը հանդիսավոր հանձնել է շնորհված մեդալը:
Լեհաստանի գիտության վաստակավորի՝ „Sapientia et Veritas” մեդալը Լեհաստանի գիտական ոլորտում ամենաբարձր պետական պարգևներից մեկն է, որը շնորհվում է գիտության զարգացմանը, միջազգային գիտական համագործակցությանը և ակադեմիական արժեքների տարածմանը նշանակալի ներդրման համար։
Մեդալի նշանաբանը՝ Sapientia et Veritas, նշանակում է «Իմաստություն և Ճշմարտություն», ինչը խորհրդանշում է գիտական առաջընթացի և բարոյական պատասխանատվության միասնությունը: