Քեթի գյուղի 37-ամյա բնակիչը տանիքում ապօրինի զենք էր պահում

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 37-ամյա տղամարդը Քեթի գյուղում գտնվող իր տան տանիքում ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից:

Հոկտեմբերի 13-ին մարզային վարչություն հրավիրված երիտասարդը հայտնել է, որ իր տան տանիքում պահում է որսորդական ողորկափող հրացան, որը պատկանել է հանգուցյալ պապին, և «Տիր» տիպի հրացան:

Հարուցված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը հայտնաբերվել է որսորդական ողորկափող հրացանը։
37-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ոստիկանությունից հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել