Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները շարունակում են պայքարը Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման որոշման դեմ։ Մի շարք փաստաբաններ և փաստաբանական ընկերություններ հայտարարել են գործադուլի մասին։ Նման հայտարարություն է արել նաև փաստաբան Աշոտ Սիմոնյանը, նա սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել․
«Րոպեներ առաջ վերջին կալանավոր վստահորդիս բանտից դեպի տուն ուղեկցելուց հետո, այս պահից սկսած հայտարարում եմ 7-ՕՐՅԱ ԳՈՐԾԱԴՈՒԼ՝ փաստաբանական համայնքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցման, հետագա ապօրինությունների կանխման պահանջով: Վաղը մասնակցելու եմ բոլոր քաղբանտարկյալների պաշտպանությանն ուղղված խաղաղ հավաքին»: