Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը կրկին վերսկսվեց

Այսօր` դեկտեմբերի 17-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կրկին վերսկսվեց Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք` նախորդ դատական նիստին այն ավարտվել էր, դատարանը անցել էր վիճաբանությունների փուլ, ճառով պետք է հանդես գար մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը:

Այսօրվա նիստին տուժողների, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց վերսկսել դատաքննությունը` քաղաքացիական հայց ներկայացնելու հիմքով:

Կողմերը չառարկեցին, միայն պաշտպանական կողմին անհասկանալի թվաց միջնորդությունը, Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց` քանի որ դատարանն առաջնորդվում է կամայականությամբ, առարկություն չունի:

Դատարանը որոշեց վերսկսել դատաքննությունը: Այս պահին Ռուբեն Բալոյանը հանդես է գալիս իր միջնորդությամբ` տուժող կողմին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ:

Մանրամասները քիչ ավելի ուշ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել