Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Նորանշանակ դատախազը Վարդան Պետրոսյանի ձերբակալման գործով որոշումը կայացրել է

Նորանշանակ դատախազ Վազգեն Ռշտունին օրինական է համարել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու քննիչի որոշումը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով` ձերբակալման որոշման բողոքարկման վերաբերյալ դատախազի որոշումը դեռ իրենց չեն փոխանցել, սակայն զանգով հայտնել են, որ մերժվել է: «Որոշումը դատախազը հանձնել է քննիչին: Հիմա գնում եմ Եղվարդ, որ տեսնեմ, թե ինչն է պատճառը, որ ինձ չեն հանձնում որոշումը: Ըստ դատախազի ձերբակալման որոշումը օրինական է եղել, բայց պատճառաբանությունը չգիտեմ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, որ պաշտպանի խոսքով` դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքի որոշումն անօրինական է եղել:

 

Վազգեն Ռշտունու նկարը` court.am

Վարդան Պետրոսյանի նկարը` hetq.am-ի 

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել