Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Քննիչն ու դատախազը չեն ներկայացել դռնփակ դատական նիստին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Եղվարդի նստավայր) այսօր կրկին հետաձգվել է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: Իրավաբան.net-ի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ գործով դատախազ Վահե Սարգսյանն ու քննիչ Դավիթ Մարտիրոսյանը չեն ներկայացել դատական նիստին` առանց որևէ հիմնավորման:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Յուրի Բաղդասարյանը նախորդ դատական նիստի ժամանակ որոշում կայացրեց Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման բողոքարկման քննության ողջ ընթացքն անցկացնել դռնփակ դատական նիստում:

 

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել