Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանի գործով դատախազն ազատվել է աշխատանքից

Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի դատախազ Արմեն Առաքելյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու ժամանակ դատախազն ասաց: Մենք նիստի ժամանակ միջնորդություն ներկայացրինք դատավորի ինքնաբացարկից, բայց դատավորն առանց որոշում կայացնելու խորհրդակցական սենյակից դուրս եկավ, ասաց, որ ինքնաբացարկի որոշումը կլինի երկուշաբթի և դուրս եկավ»,- նշեց փաստաբանը:

Նա նաև հայտնեց, որ ՀՔԾ-ում դատախազը բացատրություն է տվել, թե ինքը Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշման մասին միջնորդությունը դատարան է ներկայացրել առանց ծանոթանալու քննիչի տրամադրած նյութերին. նա թյուրիմացաբար է գրել, թե քննիչն այցելել է բնակարան, տեսել, որ Վարդան Պետրոսյանը տեղում չէ, դրա համար էլ ձերբակալել է:

 

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել