Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատավորը բավարարեց Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը

Վարդան Պետրոսյանի վթարի գործով դեպքի վայրի զննության աձանագրության և սխեմայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավտովթարը տեղի է ունեցել հողածածկ գոտում և այդ հարցը փակված է տուժող կողմի համար: Այս մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում Վարդան Պետրոսյանի գործի քննության ժամանակ ասաց տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

Հակառակ այդ կարծիքին՝ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ դեպքի վայրի զննության վերաբերյալ քննիչի և փորձագետի կողմից վթարի տարբեր վայրեր է նախանշվել և փորձեց ապացուցել, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասում: Նա դատարանին միջնորդեց դատարան հրավիրել փորձագետ Խորեն Զաքարյանին՝ դեպքի վայրի զննության վերաբերյալ որոշ հարցեր ուղղելու համար:

Գործով դատախազ Արթուր Սարգսյանը կարծիք հայտնեց, թե Նիկոլայ Բաղդասարյանն այնպես վստահ ու հաստատակամ է խոսում` այն տպավորությունը ստեղծելով, որ վթարի ժամանակ ինքը եղել է Վարդան Պետրոսյանի մեքենայում կամ վերևից ինչ-որ տեղից հետևել է դեպքին: Նա դեմ չէր փորձագետին դատարան հրավիրելուն:

Ռուբեն Բալոյանը նշեց, որ Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին և հանրությանը մոլորության մեջ է գցում: Ըստ նրա՝ գործի նյութերից հստակ երևում է, որ վթարը տեղի է ունեցել կողնակում: Որպես հիմնավորում նա նշեց, որ ցայտապաշտպանիչների գտնվելու վայրով պետք է որոշել, թե որտեղ է տեղի ունեցել վթարը: Իսկ դրանք հայտնաբերվել են հողածածկ գոտուց:

Նիկոլայ Բաղդասարյանը հակադարձեց՝ հայտնելով, որ ցայտապաշտպանիչների գտնվելու վայրով հնարավոր չէ նման եզրահանգում անել. անգամ գրականություն կա դրա վերաբերյալ, որտեղ նշվում է, որ դրանց գտնվելու վայրով հնարավոր չէ վթարի վայրի մասին պատկերացում կազմել:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարեց միջնորդությունը: Դատական նիստը շարունակվում է:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել