Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանի քրեական գործը բաղկացած է 5 հատորից

Վարդան Պետրոսյանի քրեական գործը բաղկացած է 5 հատորից, որից 1 հատորն ամբողջությամբ մարդկանց նամակները, երաշխավորագրերն են և այլ փաստաթղթեր: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ: Քրեական գործի նյութերն արդեն տրամադրվել է տուժող կողմին, իսկ պաշտպանական կողմին տեխնիկական խնդիրների պատճատներով դեռ չի հանձնվել:

Նիկոլայ Բաղդասարյանն Իրավաբան.net-ին ասաց, որ քրեական գործի նյութերի պատճեները բնօրինակի հետ համեմատելուց հետո, հանդես կգան միջնորդություններով: Ավելի ուշ գործը կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ Եղվարդի դատարանը մերժել է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բերված պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը: Վերաքննիչ քրեական դատարանը նույնպես մերժել է Վարդան Պետրոսյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բերված բողոքը: Նիկոլայ Բաղդասարյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում ավելի վաղ հայտարարել էր` արդարության չհասնելու դեպքում դիմելու են Եվրոդատարան:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել