Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Այս խաչը ես տանելու եմ ամբողջ կյանքով մեկ. Վարդան Պետրոսյանի «վերջին խոսքը»

«Այդ երկու երեխաները իմն են: Ես խորապս ցավում եմ այս մեծ ողբերգության համար, ամբողջ ընթացում ընտրել եմ ճանապարհներ, որպեսզի մեր ընտանիքները կարողանան հաշտվել: Ես գիտեմ՝ այս խաչը ես տանելու եմ ամբողջ կյանքով մեկ»,- այսօր դատարանում, իր վերջին խոսքի ժամանակ, հայտարարեց ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ նրա մասնակցությամբ 2013 թվականին տեղի է ունեցել ավտովթար, որի արդյունքում մահացել է երկու մարդ, 4-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:

Վարդան Պետրոսյանը դիմեց տուժողնեիին. «Ես շատ եմ ցավում կատարվածի համար, կհավատաք, թե չէ, Աստված Ձեզ հետ»:

Վարդան Պետրոսյանն իր ճառի սկզբնական մասը կառուցեց այն պնդման վրա, որ ի սկզբանե նպատակ է եղել տուժող ընտանիքին՝ Հակոբյաններին լարել իր դեմ:

Նա հիշեց, որ նախորդ նիստերից մեկին տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը խոսեց հաշտեցման մասին, բայց այդ խոսակցություններից հետո ամբաստանյալը ստանում է մի գրություն, ըստ որի՝ տուժող Հակոբյան եղբայրները բողոքել են, որ ամբաստանյալի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը, ժպտում է և այդ ժպիտը վիրավորել է իրենց վիշտը: Վարդան Պետրոսյանն ընդգծեց, որ իր կողմից հաշտեցման ուղիներ են փնտրվել, անգամ եղել են պահեր, երբ կողմերը չափազանց շատ են մոտեցել հաշտեցման, սակայն ապարդյուն:

«Եթե Հակոբյանի ընտանիքը չի ուզում հաշտվել, այդ դեպքում ինչո՞ւ հենց սկզբից այդ մասին խոսք չի գնացել: Ես համոզված եմ, որ եղել է Հակոբյանների գրգռելու միտում»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Նա նշեց, որ դատավարությունը դեռ չսկսած առաջին իսկ օրվանից տուժողներին այցելել ու ցավակցել են իր հարազատներն ու բարեկամները, հայտնի անձիք. «Առաջին իսկ օրվանից ես ցանկացել եմ գնալ հաշտեցման: Ես սերիական հանցագործ չեմ, հասկացեք դա: Իմ բոլոր ջանքերը որակվել են որպես դերասանություն: Ըստ ձեզ՝ ես էլ բան ու գործ չունեմ, որ նստեմ ընդեղ՝ բանտում, դերասանություն անեմ»,- շեշտեց Վարդան Պետրոսյանը:

Ամբաստանյալի ճառից հետո ռեպլիկով հանդես եկան մեղադրողն ու տուժող կողմի ներկայացուցիչը, նրանք անդրադարձան պաշտպանական կողմի և Վարդան Պետրոսյանի ճառերին:

Ռուբեն Բալոյանը անդրադարձավ դեպքի օրը Վարդան Պետրոսյանի հարբածության վարկածին՝ ասելով, որ չի հավատում, թե Վարդան Պետրոսյանը հարբած չէր եղել այդ օրը:

Այնուհետև ելույթով հյանդես եկավ տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը, նա պնդեց, որ Վարդան Պետրոսյանի իրավունքների պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը մշտապես վիրավորել է դատարանում իրենց նկատմամբ վերաբերմունքով:

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել