Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիրների հերթական այցը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր:
Ռուբեն Վարդազարյանը մի փոքր ուշացմամբ մտավ դահլիճ. «Մինչդատական վարույթը երբեք կանխատեսելի չէ, կարող է իրավապահ մարմինը մինչդատական վարույթով բերի մի գործով թույլտվություն, որևէ բնույթի միջնորդություն, և այդ որոշումները ենթական են անհապաղ քննարկման: Դրանով էր պայմանավորված իմ ուշանալը»,- ասաց նա:
Դահլիճը, որտեղ տեղի էր ունենում դատարանի նախագահի ու երիտասարդների հանդիպումը, հենց Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակի դիմացն էր: Դատարանի նախագահը մտնելիս դուռը բաց թողեց ու նստեց այն սեղանի դիմաց, որտեղից իր աշխատասենյակի մուտքը երևում էր:
Պարոն Վարդազարյանն իր խոսքը սկսեց դատարանի ծանրաբեռնվածությունից. «Անգամ սափրվելիս մենք վճիռ ենք գրում»,- կես կատակ, կես լուրջ ասում էր դատարանի նախագահը:
Ծանրաբեռնվածության մասին խոսում են թվերը` 2015թ.-ին դատարանը ստացել է 5878 քաղաքացիական գործ, 323՝ քրեական, 2677 մինչդատական վարույթ, և օպերատիվ բլոկի մինչդատական վարույթներից մոտ 4200, այս ամենը քննում են 14 դատավորներ:
Իր խոսքի ընթացքում դատարանի նախագահը անընդհատ բացաված դռնից նայում էր սեփական աշխատասենյակի մուտքին, որտեղ տարբեր անձիք էին հավաքվում, հետո պարզվեց, որ մինչդատական վարույթի շրջանակներում: Չնայած այս հանգամանքին, նա մեկ ժամից ավելի զրուցեց երիտասարդների հետ, դեռ ավելին` անընդհատ խնդրում էր հարցեր տալ:
Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ կարևորում է նմանաբնույթ դպրոցները ու ուսանողների հետ շփումը. «Այն, ինչ տալիս է համալսարանը տեսական գիելիքներն է, այո, շատ կարևոր են այդ գիտելիքները, որովհետև առանց դրանց քննություն չեք կարող հանձնել, համալսարան չեք կարող ավարտել, առանց պրակտիկայի կյանքում քայլեր անել չեք կարող»,- նշեց նա, որ դպրոցը համեմատեց Արդարադատության ակադեմիայի հետ. «Ակադեմիայում կա հեռակա և լսարանային ուսուցում, ես միշտ ընտրում եմ երկրորդ տարբերակը, երբ քննարկման տեսքով վեր են հանվում խնդիրները: Ես նախընտրում եմ տեսական գիտելիքները ձեռք բերելուց գնալ կյանքի դպրոց, ուստի խորհուրդ եմ տալիս հնարավորինս շատ հմտություններ ձեռք բերել, իրար հետ շփվել, քննարկեք, որոնց արդյունքում մտքերի բախումներ են ստեղծվում: Նման բաներ շատ հաճախ բուհերում չկա, ես նման համալսարանում եմ սովորել»:
Ըստ պարոն Վարդազարյանի, եթե պրակտիկ հարցեր են քննարկվում, ապա միայն ողջունել է, նա խորհուրդ տվեց բոլոր երտասարդ իրավաբաններին այցելել ինչպես այս դպրոց, այնպես էլ տարբեր սեմինարների, քննարկումների, որտեղից հնարավորություն կունենան օգուտ քաղել:
Երիտասարդների հաջորդ զրուցակիցը դատավոր Մնացական Մարտիրոսյանն էր, քննարկումները սկսվեցին պրոբացիոն ծառայությունից` հասանամ մինչև ինստիտուցիոնալ խնդիրներ ու լուծումներ:
Այնուհետև երիտասարդները շրջայց կատարեցին դատարանում:
Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից: Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Կարդացեք նաև՝
«Այստեղ ստանում ես գիտելիքներ, որոնք հետագայում պետք են գալու աշխատավայրում»
Արժեքավոր գիտելիքներ և խորհուրդներ ենք ստանում. ունկնդիրը՝ Երիտասարդ իրավաբանների դպրոցի մասինս
Բավականին մեծ առաջընթաց եմ արձանագրել. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիր
Դպրոցը շատ մեծ նպաստ ունի իմ որոշման կայացման վրա. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Վերաքննիչ վարչական դատարանի նախագահն ընդունեց Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրներին
Թեմաներն ուսումնասիրվում են պրոֆեսիոնալ մասնագետների կողմից. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Պայմանագիր կազմելու շատ նրբություններ չգիտեի, սովորեցի գրագետ կազմել. Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Այստեղ ստացած պրակտիկ հմտություններն ամրապնդում են գիտելիքներս. նշում է Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրը
«Սովորեցի այն, ինչը բուհում չեն սովորեցնում». Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար