Իրավաբանությունն անգլերեն. այսօր փաստաբան Մարիամ Զադոյանը Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիրների անգլերենով անդրադարձավ իրավաբանության ճյուղերին, քրեական իրավունքին, առանձին ինստիտուտներին:
Մարիամ Զադոյանը անդրադարձավ անգլերեն հանցագործությունների անվանումներին, ներկայացրեց թե ինչ բառ, որ հանցագործությունն է բնորոշում, շեշտեց այն հանգամանքը, որ շատ հաճախ մեր տերմինաբանության մեջ մտնում են այնպիսի բնորոշումներ, որոնք լիարժեք չեն նկարագրում հանցագործությունը:
Նա նաև համեմատական անցկացրեց ամերիկյան անգլերենի իրավաբանական տերմինների հետ:
Փաստաբանը խոսեց դատական համակարգից:
Այսօր փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց վարչական ակտի հասկացությունը և դրա բողոքարկման կարգը: Նախ նա անդրադարձ կատարեց վարչական վարույթ և վարչարարություն հասկացողություններին:
Խոսեց մեր երկրում գործող վարչական մարմիններից, վարչական ակտից և դրա բողոքարկման եղանակներից:
Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Կարդացեք նաև՝
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար