Այսօր մեկնարկեցին Երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար նախատեսված դպրոցի դասընթացները: Այս մասին տեղեկանում ենք «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունից: Մինչ այս տեղեկացրել ենք, որ իրավաբանական ընկերությունը կազմակերպում է բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար:
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց երկամսյա ուսուցման ծրագիրը, ներառված դասընթացները, որից հետո ներկայացան դպրոցի հիմնական դասընթացավարների թիմը: Այնուհետև դպրոցի ունկնդիրները ներկայացրեցին իրենց և խոսեցին այս դպրոցից իրենց ակնակալիքների մասին:
Նշենք, որ այս դպրոցի շրջանականերում ունկնդիրները կստանան իրավաբանական տարաբնույթ փաստաթղթերի կազմման հմտություններ, բանակցությունների վարման հմտություններ, իրավաբանական խորհրդատվության տրամադրման հմտություններ, իրավաբանական անգլերենի գիտելիքներ, այցելություններ պետական և ոչ պետական մարմիններ:
Առաջին դասը նվիրված էր իրավաբանի մասնագիտական և բարոյական կերպարին. դպրոցի ունկնդիրների հետ միասին քննարկեցին, թե ինչ կարևոր հատկանիշներ պետք է ունենա հաջողակ և արհեստավարժ իրավաբանը: Դասընթացի երկրորդ մասը նվիրված էր փաստաթղթերի կազմման պրակտիկ հմտություններին: Դասընթացավարներ, փաստաբան Մարիամ Զադոյանը և իրավաբան Առնոլդ Վարդանյանը ներկայացրեցին հարցում կազմելու ձևը, օրենսդրական հիմքերը, ժամկետները, ինչպեսև փաստաբանական հարցման առանձնահատկությունները: Այնուհետև ունկնդիրներին հանձնարարվեց հարցումներ կազմել:
Առաջին դասընթացի ավարտից հետո կազմակերպիչներն ու սաները նշեցին դպրոցի մեկնարկը:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը: