Փոփոխություններ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 24-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի խոսքով առաջարկվում է սահմանել, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի եւ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար բավարար լինի միայն իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը:

Օրինագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել