ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 24-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային Ժողովից:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի խոսքով առաջարկվում է սահմանել, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի եւ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար բավարար լինի միայն իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը:
Օրինագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:


