ՀՀ-ում եվրոմիության արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Կերպի ձևը. երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ—ում ԵՄ պատվիրակությունից։
Ցուցահանդեսը նշանավորում է Երևանի նորաձևության շաբաթ 2025-ի մեկնարկը Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ցուցահանդեսին մասնակցում են 30 հայ դիզայներ, որոնք նոր մեկնաբանություն են տվել պատկերասրահի գլուխգործոցների հավաքածուին՝ ստեղծելով յուրովի երկխոսություն արվեստի և նորաձևության միջև։
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակում, ԵՄ-ն աջակցում է Հայաստանի նորաձևության աճող էկոհամակարգին՝ ներառյալ Նորաձևության ցուցահանդեսում տաղավարների կառուցման միջոցով, և ապահովելով միջազգային փորձագետների և լրագրողների մասնակցությունը՝ միջոցառումը միջազգայնորեն առաջխաղացնելու նպատակով:


