Երևանի հ.144 հիմնական դպրոցը նոր տնօրեն ունի․ Երևանի քաղաքապետի որոշումը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ընդունել Երևանի հ.144 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ։

Ըստ որոշման Արմինե Վարդանի Պողոսյանը ՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ից նշանակվել է «Երևանի հ.144 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում, կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2030 թվականի հոկտեմբերի 24-ը ներառյալ:

Որոշման մեջ նշվում է նաև,-««Երևանի հ.144 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Արմինե Ծատուրյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից»:

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք   Արմինե Պողոսյանը պաշտոնից ազատվել էր հունիսի 24-ին Ազատման պատճառը տնօրենի պաշտոնավարման ժամկետի լրանալն է։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել