Կամո Սարգսյանը ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

ՀՀ կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել էր Կամո Սարգսյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 65-ը: Քվեատուփում առկա է եղել 65 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Կամո Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր: Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային Ժողովից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել