ՀՀ պատվիրակությունը հոկտեմբերի 30-նոյեմբերի 1-ը կգտնվի Բահրեյնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել ՀՀ պատվիրակություն Բահրեյն ուղարկելու վերաբերյալ։ Բահրեյնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգությանը նվիրված 21-րդ համաժողովին (Մանամայի երկխոսություն 2025) մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին 2025 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ, իսկ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Միքայել Ավետիսյանին հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ գործուղել Բահրեյնի Թագավորություն (Մանամա)։

Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Էլեկտրոնային կառավարման համակարգից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել