Հայաստանի վերանկախացումից ի վեր՝ Հայաստանը դիմագրավող տագնապների և բևեռացումների նկատմամբ՝ ներքին, թե արտաքին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեսակետներն ու կեցվածքը միշտ եղել է հստակ և հետևողական։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Արամ Ա Վեհափառ Հայրապետի գրառումից։
«Հետևաբար, Անթիլիասը Երևանից հնչող թելադրանքների կարիքը չունի։ Անթիլիասն ինքն է որոշում իր ասելիքն ու անելիքը՝ մշտապես առաջնորդվելով մեր ժողովրդի և հայրենիքի գերագույն շահերով, արժեքներով և իդեալներով»,- ասված է Արամ Վեհափառի՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած հայտարարության մեջ։