ՄԻՊ ներկայացուցիչն այցելել է «Արթիկ» ՔԿՀ, առանձնազրույց ունեցել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ։ Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ՄԻՊ-ից։

Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման:

Փաստաբանի իրավունքների պաշտպանության հարցը գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո։ Իրականացված այցի արդյունքները կամփոփվեն, և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել