Վարդենիսում զենք-զինամթերք են հայտնաբերել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ու բացատրական աշխատանքները շարունակվում են։ Հոկտեմբերի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վարդենիս քաղաքի Մյասնիկյան փողոցի վերջնամասում գտնվող շինություններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել։ Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են «Կարաբին» տեսակի հրազեն, թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով նռնակ և տարբեր տրամաչափի 119 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել