Քրեական ոստիկանության գլխավոր վարչութան ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 23-ին Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին է ներկայացրել «BLOW MINI 9» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով։ Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։


