ՀՀ ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել Արմեն Քթոյանը

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը: Iravaban.net-ը տեղեկանում է  ՀՀ ԱԺ-ից։

Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Մասնավորապես, ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը: Քվեատուփում առկա է եղել 65 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Արմեն Քթոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել