Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է

 Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ֆեյսբուքյան կեղծ էջերով քաղաքապետարանի անունից առաջարկվում է անվճար երթևեկության տոմսեր ստանալ Երևանի տրանսպորտում։
«Հարգելի երևանցիներ, սոցիալական հարթակներում տարածվում են «Երևանի քաղաքապետարան տրանսպորտ» և «Հասարակական տրանսպորտը Երևանում» վերնագրով կեղծ էջեր (https://www.facebook.com/share/17ao2VMYRe/?mibextid=wwXIfr, https://landingfleet.com/xkgV5w8M), որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել: Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես
  •  Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով
  • transport.yerevan.am կայքի միջոցով
  • Telcell տերմինալների միջոցով
  • Telcell սպասարկման կետերում
Երևանի քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Նշված էջերն այս պահին արդեն չեն գործում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել