Երևան քաղաքի քրեական ոստիկանները Մերձավանում հայտնաբերել են հետախուզվողին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի փետրվարի 19-ից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի հոդվածների մի շարք մեղադրանքներով, այն է՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով, փողերի լվացումը, սուտ մատնությունը, կողոպուտի փորձը և գողությունը. խափանման միջոցը՝ կալանք։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
25-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել