Շուտով կլինեմ Հայաստանում, և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար. Դավիթ Համբարձումյան

Ինչպես արդեն գիտեք, Երևանի քրեական դատարանը նախօրեին ինձ դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քրեական գործի մեջ ինձ մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա։ Ոչ մի փաստ, ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց, ոչ մի այլ հանգամանք, որը կարող էր՝ թեկուզ չնչին կերպով հիմնավորել իմ մեղավոր լինելը։ Բառիս բուն իմաստով՝ ոչինչ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյանի էջից։

7,5 տարի անց ինձ շինծու գործով շուտափույթ ազատազրկելու որոշումը խոսում է այն մասին, որ իմ դեմ կիրառված պատժամիջոցը բացառապես քաղաքական է։ 7.5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է այդ միջադեպի բոլոր մասնակիցների մասով և միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ։

Այսինքն միջադեպի մասնակիցներ չկան, բայց կա կազմակերպիչ։

Սիրելի հայրենակիցներ, մի քանի ամիս առաջ, երբ ես ընդունեցի խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկն առաջադրել ինձ ՀՀ վարչապետի պաշտոնում, ես գիտակցում էի, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի չեզոքացնեն իրենց համար ծագած այդ իրական վտանգը։ Ես որոշումը կայացնելիս պատրաստ եմ եղել ամեն տեսակ փորձության՝ լավ իմանալով, որ Հայրենիքի անկախության համար մղվող պայքարն ամենևին հեշտ ճանապարհ չէ։

Ես, ստանձնելով այդ պատասխանատվությունը, շարունակելու եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը օր առաջ ազատվի դավաճան իշխանություններից։ Իմպիչմենտը եղել և շարունակում է մնալ Նիկոլից օր առաջ ազատվելու միակ տարբերակը։ Ուստի կոչ եմ անում ընդդիմությանն ու հայրենասեր բոլոր քաղաքացիներին միավորվել այդ օրակարգի շուրջ և հնարավորինս շուտ կյանքի կոչել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Վստահեցնում եմ՝ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան։ Դա է ուզում նաև մեր ժողովուրդը։ Ուստի պետք է պայքարել և հասնել հաղթանակի։

Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս օրերին ես աշխատանքային այցով գտնվում եմ արտերկրում։ Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է: Իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել: Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար։ Աստծով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել