ՆԳՆ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 20-ին Ոստիկանության օպերատիվ կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արմավիր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 84 փամփուշտ և փամփշտատուփեր:
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։


