Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:  Այս մասին Iravaban.net-ը  տեղեկանում  է  ՀՀ դատախազությունից։

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկու երկրների դատախազությունների համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում, ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, կողմերն անդրադարձել են 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում կայացած՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստի արդյունքներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել