Աշխատանքային այցով հոկտեմբերի 27-29-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայանը, Ջուլիետա Ազարյանը, Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի քարտուղար, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մանուկյանը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային Ժողովից։
Ազգային ժողովը համապատասխան կարգադրությունը ստորագրել է հոկտեմբերի 24-ին։


