Մահազդ
Խորը վշտով գուժում ենք հավատավոր դաշնակցական, Արցախյան Քառօրյա և Քառասունչորսօրյա պատերազմների կամավոր մասնակից, ՀՅԴ անդամ ընկեր Մխիթար Մարգարյանի ողբերգական մահը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՅԴ-ի ֆեյսբուքյան էջից։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցում է ընկերոջ ընտանիքին, հարազատներին, ընկերներին։
Մխիթար Մարգարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա երկուշաբթի` հոկտեմբերի 27-ին` ժամը 17:00-20:00, «Զոլեր» սգո սրահում (Գրիգոր Հասրաթյան 25/3)։
Հուղարկավորությունը` հոկտեմբերի 28-ին` ժամը 13։00-ին, նույն վայրից:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին


