Զախարովան անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմայի քննարկմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ցնցված է, որ Հայոց ցեղասպանության պատմությունն այլևս սրբազան չէ Հայաստանում՝ նշելով, որ որոշ հայ քաղաքական գործիչներ սկսել են հրաժարվել այդ  թեմայի  քննարկումները։ Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստից։

«Պատմության մեջ կան ժամանակներ, երբ ժողովուրդներն ու երկրները բառացիորեն անհետանում են, քանի որ չեն կարողանում հաղթահարել մարտահրավերները։ Որովհետև նրանք դավաճանում են այն, ինչը նրանց համար իսկապես սրբազան է և պետք է լինի։ Նայեք՝ ինձ համար պարզապես ցնցող էր, թե ինչպես թվացյալ անխախտ պատմությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հետ կապված պատմության վրա հիմնված անխախտ փիլիսոփայությունը, հանկարծ, շատ հայ առաջնորդների և պետական ​​գործիչների մեկնաբանությամբ, վերածվեց ինչ-որ քաղաքական գործոնի, որը, նրանց խոսքերով, կարելի էր անտեսել։ Կարո՞ղ եք պատկերացնել», – ասել է Զախարովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել