Կարմիր ծանուցմամբ միջազգային մակարդակով հետախուզվող 3 հանցագործ արտահանձնվել է Թուրքիա

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ միջազգային որոնման մեջ գտնվող երեք հանցագործ արտահանձնվել է Թուրքիա։ Այս մասին Iravaban.net-ը  տեղեկանում է ermenihaber-ից։

Նախարարի տվյալներով՝ ներկայիս կառավարության ժամանակաշրջանում ընդհանուր առմամբ 500 հանցագործ է արտահանձնվել Թուրքիա՝ կարմիր ծանուցմամբ որոնումների արդյունքում։

Վերջին դեպքով Թուրքիա են արտահանձնվել Ռ.Ռ., Տ.Բ. և Ե.Է.Ա., որոնք հետախուզվում էին Գերմանիայից, Չեռնոգորիայից և Ղազախստանից՝ «թմրամիջոցների առևտրի», «բազմաթիվ անձանց կողմից իրականացված կողոպուտի» և «սպանության փորձի» մեղադրանքներով։

Յերլիքայան իր հաղորդագրությունում ընդգծել է, որ հանցագործները, որտեղ էլ գտնվեն և ինչ միջազգային կարգավիճակով էլ որոնվեն, բռնվում և վերադարձվում են Թուրքիա։

Նա հավելել է, որ իրավապահ մարմինները շարունակելու են վճռական աշխատանքը երկրի անվտանգության և հասարակական կարգի ապահովման ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել