Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հայաստանում «Թրամփի ուղու» կյանքի կոչմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Այս մասին Iravaban.net-ը  տեղեկանում  է ԱԳՆ-ից։

Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ ներառյալ առկա մեխանիզմների միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։

Արարատ Միրզոյանը և Յորղոս Գերապետրիտիսն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության խթանման ծրագրեին, այդ թվում՝ Հայաստանում «Թրամփի ուղու» կյանքի կոչմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել