Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը կազմակերպում է բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար:

Ինչո՞վ է այս դպրոցը բացառիկ: Շատ երիտասարդ իրավաբաններ և իրավաբան ուսանողներ իրենց մտահոգությունն են հայտնում այն կապակցությամբ, որ ԲՈՒՀ-երում հիմնականում ստանում են միայն տեսական գիտելիքներ, սակայն երբ աշխատանքի են անցնում, դժվարանում են կատարել գործատուների այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են քաղաքացիաիրավական պայմանագրերի, դատաիրավական և այլ փաստաթղթերի կազմումը, որովհետև չունեն պրակտիկ հմտություններ:

Ի՞նչ կստանաք այս դպրոցից:

  • Իրավաբանական տարաբնույթ փաստաթղթերի կազմման հմտություններ,
  • Բանակցությունների վարման հմտություններ,
  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրման հմտություններ,
  • Իրավաբանական անգլերենի գիտելիքներ,
  • Այցելություններ պետական և ոչ պետական մարմիններ:

Դպրոցի տևողությունը 2 ամիս է, արժեքն է ամսական 80.000 ՀՀ դրամ, ուսանողների համար գործում է 40 տոկոս զեղչ` 50.000: Գումարը ներառում է նաև սուրճ-ընդմիջումներն ու դասընթացի նյութերը: Դասընթացները տեղի կունենան շաբաթական 3 անգամ` 2 ժամ տևողությամբ:  Դպրոցի ավարտին մասնակիցները կստանան ավարտական դիպլոմներ:

Դպրոցին մասնակցելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և  հետաքրքրության նամակը  [email protected] էլ. փոստին մինչև փետրվարի 3-ը ներառյալ: Տեղերը սահմանափակ են` ընդամենը 15 տեղ: Դպրոցի մասնակիցները կընտրվեն մրցութային հիմունքներով: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (055) 003-227 և (010) 540-199 հեռախոսահամարներով:

Դպրոցի գործընկերն է Իրավաբան.net կայքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել