Հաշվի առնելով բազմաթիվ ուսուցիչների մտահոգությունները և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ուղարկված դիմումները՝ տեղեկացնում ենք, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել են փոփոխություններ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N 2514-Ա/2 հրամանով։ Ատեստավորման անցկացման օրերը մեկ շաբաթով հետաձգվել են, ինչն ուսուցիչներին ատեստավորմանը պատրաստվելու լրացուցիչ հնարավորություն կընձեռի: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԿԳՄՍ-ից։
Թարմացված ժամանակացույցը՝ հրամանին կից հավելվածում:


